00:00:00

Ձեռքներս ծալած չենք, հարաբերությունների զարգացման այսքան դինամիկ գործընթաց երբևիցե չի եղել. ՀՀ-ում ԵՄ դեսպան

08:37, 04 ապրիլ 2024 Քաղաքականություն

Ձեռքներս ծալած չենք, ՀՀ-ԵՄ նոր օրակարգի աշխատանքը բոլոր ուղղություններով է ընթանում. «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։

 

«ԵՄ-ՀՀ կողմից բոլորն էլ համաձայն են, որ երբևիցե այսքան դինամիկ գործընթաց չի եղել՝ երկկողմ երկխոսության և հարաբերությունների առավել զարգացման համար»,-ասաց նա։

 

Դեսպանը ներկայացնելով ընթացիկ ծրագրերը՝ նշեց, որ կարևոր աշխատանք են իրականացնում նաև Սյունիքում։

 

«Մեր անդամ պետությունների հետ 120 մլն եվրոյից ավելի գումար ենք մոբլիզացրել Սյունիքում 35-ից ավելի նախագծերի համար»,-ասաց նա։

 

«ՀՀ-ում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների շուրջ։ ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունության և կարգավորման հարցին՝ ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպվել է Եվրախորհրդի կողմից, և մենք կցանկանանք, որ այս գործընթացը վերադառնա նորմալ հուն»,-ավելացրեց դեսպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր