00:00:00

3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ

11:08, 03 ապրիլ 2024 Հասարակություն

3 դատարաններում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ, այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

«Գործող դատարանների մեծ մասի շենքային անբավարար պայմանները լավարկելու ուղղությամբ տարեսկզբից հայտարարվել էին մրցույթներ։

Հայտնում ենք, որ արդեն իսկ Վերաքննիչ քրեական, վարչական դատարաններում և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում ընթանում են բարեկարգման  և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքներ, որոնց ավարտի մասին ևս կիրազեկենք։

Դատարանների շենքային պայմանների բարեկարգումը լինելու է շարունակական և նպաստելու է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, դատարանների բնականոն գործունեության ապահովմանը և տարվող աշխատանքների արդյունավետության ավելացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր