00:00:00

Հիմա մեր դուռը փակ է, փորձելու ենք Սունդուկյան թատրոնի դռնից մտնել, բայց ոչինչ չենք ստորագրելու. «Գոյ»-ի ներկայացուցիչ

13:33, 02 ապրիլ 2024 Հասարակություն

Դա մեր տնօրենը չի, նախարարության  մարդն է. հենց Ժաննա Անդրեասյանն է իր ելույթի մեջ ասել, որ իրենց մարդուն են նշանակում տնօրեն, որ գործն ավարտին հասնի: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին «Գոյ» թատրոնի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը՝ անդրադառնալով «Գոյ» թատրոնի տնօրեն նշանակված Կարեն Սիմոնյանին:

«Մեր տնօրենը եղել է Սարգիս Չոլոյանը, որին ապօրինաբար հեռացրել են պաշտոնից,- հավելեց նա:

Դերասանների խոսքով, թատրոնի նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանը երբևէ աշխատանքի չի ներկայացել. «Սունդուկյան թատրոնի աշխատակիցները հանգիստ իրենց գործունեությունն են շարունակում՝ առանց հասկանալու, որ իրենց գործընկերների նկատմամբ ապօրինություններ են տեղի ունենում: Հիմա մեր դուռը փակ է, մենք փորձելու ենք Սունդուկյան թատրոնի դռնից մտնել, բայց ոչինչ չենք ստորագրելու, որովհետև որևէ թղթի տակ ստորագրել, կնշանակի իրենց կազմի մեջ մտնել:

Մեր տնօրենը չի կարող Վարդան Մկրտչյանը լինել, կամ նրա սանիկը՝ Հրաչյա Ներսեսյանը: Մենք երբեք չենք ուզել աշխատել Սունդուկյան թատրոնում, հիմա առավել ևս չենք ուզում, որովհետև ունենք թշնամի տնօրինություն, որն իր կյանքի խնդիրն է համարում թատրոնը փակելը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի վերամիավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:

Մինչդեռ  «Գոյ» թատրոնը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որի համաձայն՝ թատրոնը պետք է լուծարվեր և միանար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր