00:00:00

Ներքին Չարբախի գերեզմանատանը հորեղբոր տղաների միջև տեղի ունեցած կռվի հետևանքով կա վիրավոր

11:51, 02 ապրիլ 2024 Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 31-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Գ.-ն և հայտնել, որ Ներքին Չարբախի գերեզմանատանը կռիվ է, այնուհետև ոստիկանություն է զանգահարել Անահիտ Գ.-ն և հայտնել, որ Դավիթ Գ.-ի ընտանիքի անդամները թույլ չեն տվել իր որդուն՝ Սուրեն Գ.-ին մուտք գործել գերազմանատուն և նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Գ.-ն, ով վնասվածքը ստացել է Ներքին Չարբախի գերեզմանատանը՝ ծեծի հետևանքով:
 
Հիվադնանոց է մեկնել ոստիկանության  Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր