Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ուկրաինական հետքը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը․
«Մենք տեսնում ենք ուկրաինական հետքը, դա մատնանշել է նաև նախագահը, որն արդեն տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, ուստի ԱԴԾ-ն այժմ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ», - նշել է նա:
Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար: Բորտնիկովը նշում է՝ ուկրաինական ղեկավարության ներկայացուցիչները մեկնել են ահաբեկիչների գտնվելու վայր, ինչպես նաև աշխատել են նրանց հետ և նախապատրաստել իսլամիստ արմատականներին: