00:00:00

27.03.2024թ-ից մեկնարկում են Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները. Երեւանի քաղաքապետարան

19:29, 26 մարտ 2024 Հասարակություն

Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ 27.03.2024թ-ից մեկնարկում են Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:
 
Հրատապությունից ելնելով՝ աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:
 
Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:
 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր