00:00:00

Բուք, ձյուն ու մառախուղ․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

08:17, 25 մարտ 2024 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի և Շիրակի մարզերում, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Աբովյան, Ջերմուկ, Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Ապարան, Թալին, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Արագած, Տիգրանաշեն, Լանջառ գյուղերում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր