00:00:00

Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են ռուսաստանյան «Յամալ» և «Ազով» խոշոր դեսանտային նավերը խոցելու մասին

22:25, 24 մարտ 2024 Աշխարհ

Ուկրաինայի պաշտպանության ուժերը խոցել են ռուսաստանյան խոշոր դեսանտային «Յամալ» և «Ազով» նավերը, ինչպես նաև Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կապի կենտրոնը և ենթակառուցվածքային մի քանի օբյեկտներ, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին։

«Պաշտպանության ուժերը հաջողությամբ խոցել են «Յամալ» և «Ազով» խոշոր դեսանտային նավերը, կապի կենտրոնը, ինչպես նաև Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտներ», - ասվում է Ուկրաինայի ԶՈւ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը հայտնել էր, որ ռուս զինվորականները հետ են մղել վերջին ժամանակներում ուկրաինական ամենազանգվածային հարձակումը Սևաստոպոլի վրա։

Ավելի ուշ նա նշել էր, որ Սևաստոպոլում գիշերը տեղի ունեցած զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով մասամբ վնասվել է տրանսպորտային ենթակառուցվածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր