Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքի ոստիկանությունում: Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ Նոր Նորքի ոստիկանության բաժնի շենքից եւ տեղեկացրել, որ զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք:
Նրա հրապարակած տեսանյութում պայթյունի ձայն է լսվում:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնում՝ հասկանալու, թե ինչ է այնտեղ կատարվում, մանրամասներ ոստիկանությունից չնշեցին, միայն նշեցին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում են ստացել:
Մեր տեղեկություններով Նոր Նորքի ոստիկանության բաժին են ներխուժել 3 անձինք, ովքեր ունեցել են նռնակներ, կարծես թե փորձ է արվել նռնակները պայթեցնել:
Այս պահին այլ մանրամասներ պարզել չի հաջողվում: