00:00:00

Արտաշավան գյուղի մոտ փրկարարները օգնություն են ցուցաբերել 300 տրանսպորտային միջոցի

13:25, 24 մարտ 2024 Հասարակություն

Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ․ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի (որից 30-ը՝ բեռնատար)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր