00:00:00

Իմ միանշանակ աջակցությունն եմ հայտնում իրական քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին, հույս ունեմ՝ կհամախմբվենք այս հարցի շուրջ

10:55, 24 մարտ 2024 Բլոգ

«Սիրելի ընկերներ, տևական ժամանակ է, ինչ բացակայում եմ սոցհարթակներից: Կարող եք անվանել «կոմիտասյան լռություն», երբ, տեսնելով երկրիս հետ կատարվածը, ոչ ուզում էի խոսել, ոչ տեսնել, ապրում էի, բայց լուռ... հիմա վերադարձել եմ մի պատճառով, որ վերականգնեմ իմ խոսքի իրավունքը: Այսպիսով ինձ համար հասկանալի է, որ թույլ ենք ու պառակտված, ու չենք կարողանում պայքարել երկրի միակ իրական թշնամու դեմ:

 

Ես հասկանում եմ, որ ամենօրյա լուրերի, մահերի ու դագաղների ֆոնին՝ 1-2 մարդու ձերբակալությունը լուրջ բան չի երեւում: Այսպիսով, մենք հանձնեցինք մեր հայրենիքը, կորցրեցինք մեր ոգին ու արժանապատվությունը: Բայց, մենք կարող ենք պայքարել գոնե մարդկանց համար: Մեր մեջ ուժ գտնենք, ու գոնե մարդկանց չհանձնենք: Ես իմ միանշանակ աջակցությունն եմ հայտնում իրական քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանին: Հույս ունեմ, որ մենք կհամախմբվենք այս հարցի շուրջ, մի կողմ դնելով մեր քաղ. հայացքները, մեր վախերը ու անհավատությունը, եւ հարկ եղած պահին կկանգնենք իր կողքին», - գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Իգրիտ Կոկչյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր