00:00:00

«Բարև Տիգրանակերտ». Գարո Փայլանի ուշագրավ գրառումը Twitter-ում

20:29, 23 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, ով ներկայացնում է քրդամետ ընդդիադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), նորից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու: Առաջադրվելու նույն կուսակցության ընտրացուցակով և Դիարբեքիրից։  Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանալու են հունիսի 24-ին:։ Փայլանը երեք լեզվում (հայերեն, քրդերեն, թուրքերեն) ուշագրավ գրառում է կատարել Twitter միկրոբլոգի իր էջում. «Բարև, Տիգրանակերտ Բարև, Ամեդ (Դիարբեքիրի քրդական անվանումը) Բարև, Դիարբեքիր Հպարտության զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու։ Հաջողություն»։ Գրառման տակ բազմաթիվ մարդիկ, այդ թվում Հայաստանից և Թուրքիայից, հաջողություն են մաղթել Փայլանին գալիք ընտրություններում։ Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին կայանալու են նաև արտահերթ նախագահական ընտրություններ։ Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև մեկ այլ հայ թեկնածու. Մարգար Եսայանն առաջադրվելու է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից:    
Garo Paylan @GaroPaylan

Բարև Տիգրանակերտ: Silav Amed! Merhaba Diyarbakır! Diyarbakır'ın adayı olmaktan onur duydum! Serkeftin! Յաջողութիւն:

Աղբյուր`    Ermenihaber

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր