Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի գալա-համերգը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ծրագրի շրջանակում աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը վարպետության դասեր է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 25 երաժշտական և արվեստի դպրոցներում: