00:00:00

Գարեգին Խումարյանի «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածում էթիկայի խախտում չկա. Դիտորդ մարմին

19:20, 21 մարտ 2024 Հասարակություն

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը փորձագիտական կարծիք է հրապարակել՝ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի աղմկահարույց «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ
այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածի վերաբերյալ, որով հեղինակն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակված հարցազրույցին, որը վարել էր հաղորդավար Բարեղամ Ղուկասյանը, ինչպես նաև հոդվածի առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհրդի արած հայտարարությանը։

ԴՄ-ը, մասնավորապես, արձանագրել է, որ Ըստ Դիտորդ մարմնի եզրակացության՝ Խումարյանի հոդվածում լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա, իսկ ՀՀՌ հայտարարության մեջ առկա որոշ բնորոշումներ համարժեք չեն իրավիճակին և չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը։

Ինչ վերաբերում է իր աշխատակից լրագրողի մասին Խումարյանի քննադատական գնահատականին, ապա, ըստ ԴՄ կարծիքի, ցանկալի կիներ, որ այն մնար ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային հեռարձակողի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր