00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Ֆրանսիայի վարչապետի հայտարարություններից

15:49, 21 մարտ 2024 Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն արած հայտարարությունները։ 

Հաջիզադեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված պահանջներն ու Հայաստանի հետ կապված հայտարարությունները։ «Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում տեղակայված հայկական զինված ուժերի մնացորդների դեմ ձեռնարկված հակաահաբեկչական միջոցառումները և Ադրբեջանին մեղադրել հայկական տարածքների օկուպացիայի մեջ, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցառումները չեն խախտում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դրույթները, որի մշտական ​​անդամ է Ֆրանսիան, լիովին համահունչ են հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող բանաձևերին»,- ասել է Հաջիզադեն։

 «Եվս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին՝ դասեր քաղել իր պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել նման սադրիչ հայտարարությունները»,- հավելել է նա։

Հիշեցնենք՝ Գաբրիել Աթալն իր ելույթում Ադրբեջանից պահանջել էր դուրս բերել զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր