00:00:00

ԵԽԽՎ համազեկուցողները գալիս են Հայաստան

20:07, 23 մայիս 2018 Աշխարհ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ը կայցելեն Հայաստան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը: Այս մասին տեղեկացրին ԵԽԽՎ-ից: Քննարկումները հիմնականում կենտրոնանալու են վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների վրա: Երևանում Գալատին և Լովոչկինան հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, արտաքին գործերի, արդարադատության ու պաշտպանության նախարարների հետ: Նախատեսված են նաև քննարկումներ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, դատական իշխանության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև դիվանագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր