ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ: Հայտնում է Reuters գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայում հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա պնդել է, որ ԱՄՆ-ին կհաջողվի Ուկրաինային օգնության խոշոր փաթեթ տրամադրել․ «Մեր կողմից մենք վստահ ենք, որ կարող ենք դա անել։ Մենք Ուկրաինային կփոխանցենք այդ օգնությունը», - Սալիվանի խոսքը մեջբերում է Reuters-ը։