Facebook, Messenger և Instagram հավելվածները մարտի 20-ին կրկին դադարել են աշխատել՝ խնդիր տալով մեկ ամսվա ընթացքում երրորդ անգամ: Հավելվածների աշխատանքի խափանումների մասին հայտնում են միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհում։
DownDetector ռեսուրսը հայտնում է, որ օգտատերերի մոտ 60%-ը դժվարությունների է հանդիպել Facebook-ի Messenger հավելվածում մուտք գործելու փորձի ժամանակ, 26%-ը հայտնել է, որ չի կարողացել մուտք գործել նաև կայք: