Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք հանրապետությունում ռուսական ալիքների հեռարձակման հարցի կարգավորման նպատակով, ստացել ենք իրենց մշակումները և փոխանցել ենք մերը․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հիշում ենք, թե ինչ կարգախոսների ներքո էին գալիս Հայաստանի ներկա իշխանությունները՝ լիակատար անկեղծություն, խոսքի ազատություն։ Ես չեմ ուզում մտածել, որ նրանք կգնան ալիքների անջատման կամ գրաքննության ճանապարհով», - ասել է Զախարովան։