00:00:00

Ռուսական ալիքները կփակվե՞ն. Մխիթար Հայրապետյանն օդանավակայանում է. բացառիկ

00:30, 20 մարտ 2024 Հասարակություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այս պահին օդանավակայանում է. ճանապարհում է Մոսկվա մեկնող պատվիրակությանը:  Irakanum.am–ի  ունեցած հավաստի տեղեկություններով այսօր լուսադեմին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ քննարկելու վերջին շրջանում ռուսական հեռուստաալիքներով հեռարձակվող հակահայկական բովանդակությամբ հաղորդումների հարցը:

Մեր աղբյուրները նշում են, որ լուսադեմին՝ ժամը 06:00-ին Մխիթար Հայրապետյանն անձամբ ճանապարհել է Գևորգ Մանթաշյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեկնում էր Մոսկվա: Դատելով երեկ ԱԺ-ում ունեցած ԲՏԱ նախարարի ճեպազրույցի ժամանակ հնչեցրած այնդ պնդմանը, որ առաջիկա օրերին Մոսկվայում կայանալու են երկկողմ խորհրդակցություններ այս հարցով այլևս պարզ է դառնում, որ այս պահին հայկական պատվիրակությունը վերոհիշյալ հարցերի քննարկման նպատակով գտնվում է Մոսկվայում:

Թե քանի օր կտևեն բանակցությունները և ինչ արդյունք կունենան, այս պահին մեզ հայտնի չէ:

 Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր