00:00:00

Ինտենսիվ տեղումները կշարունակվեն, սպասվում է մաառախուղ և քամու ուժգնացում

22:49, 19 մարտ 2024 Հասարակություն

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևանում մարտի 20-24-ին  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 20-ի գիշերը` նաև մառախուղ։ Մարտի 20-ի գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։

Մարտի  20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի   20-ի գիշերը լեռնային և նախալեռնային գոտիներում, 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։ Մարտի 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։

Քամին՝ հարավային 2-5մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր