00:00:00

Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար ճիշտ պահ է պետք ընտրել․ Շոլց

19:35, 19 մարտ 2024 Աշխարհ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար ճիշտ պահ է պետք ընտրել։ Հայտարարությունը նա արել է Բեռլինում` «Եվրոպա-2024» համաժողովի ժամանակ, որը հեռարձակել է Handelsblatt-ը։

Կանցլերի խոսքով՝ վերջին անգամ ինքը Պուտինի հետ ուղիղ շփվել է «ավելի քան մեկ տարի առաջ»՝ այնպես, ինչպես և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Երկուսս էլ ասել ենք, որ կրկին ուղիղ շփում կլինի, բայց դրա համար ճիշտ պահ է անհրաժեշտ»,- ասել է Շոլցը։

Ըստ կանցլերի՝ Եվրոպան պետք է «հստակ ազդակ ուղարկի ՌԴ նախագահին» այն մասին, որ սխալ են պատկերացումները, թե Արևմուտքը պատրաստ չէ Ուկրաինային աջակցել այնքան, որքան հարկավոր է։ Եթե դա հաջողվի անել, ապա, Շոլցի գնահատմամբ, կստեղծվի մի իրավիճակ, որում հնարավոր կլինի «արդար, և ոչ թելադրված խաղաղություն» հաստատել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր