00:00:00

Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի

18:06, 19 մարտ 2024 Աշխարհ

Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին․ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։

«Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասքար Ջալալիանը։

Իրանի խորհրդարանը հանցագործներին արտահանձնելու մասին օրինագիծը Հայաստանի հետ վավերացրել է 2016 թվականին։

Նշվում է, որ արտասահմանում բանտարկված Իրանի քաղաքացիների մեծամասնությունը դատապարտվել են իրենց ճանապարհորդությունների ընթացքում ապօրինի թմրանյութեր ունենալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր