00:00:00

Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի արտոնյալ վարկ

16:15, 19 մարտ 2024 Աշխարհ

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ: Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով, ԱԺ-ում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը։

Վարկը կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արեւային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար:

Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր