00:00:00

ՇՄ դատախազության դատախազը համայնքային հողը սեփականաշնորհել տուն է սարքել․ Դատախազությունից արձագանքում են՝ ինքը չէ, մայրն է

12:35, 19 մարտ 2024 Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել ու միջոցներ ձեռնարկել  համայնքային հասարակական կառույցների՝ մանկապարտեզների, գրադարանների, մշակույթի տների շենքերի օտարումները հայտնաբերելու ու դրանք համայնքներին վերադարձնելու ուղղությամբ։

ՀՀ գլխավոր դատախազության՝  ժամանակին ապօրինի ձեռք բերված գույքը իրական տիրոջը վերադարձնելու որոշումը, բնականաբար, ողջունելի է, սակայն անհասկանալի է մնում այն, թե ինչու այդ նույն դատախազությունը իր ուսումնասիրությունները չի սկսում իր կառույցի ներսում ու միջոցներ չի ձեռնարկում իր իսկ դատախազների կողմից ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելով։

Որպես օրինակ՝ կարող ենք նշել Շիրակի մարզի դատախազության դատախազ, Ախուրյանի բնակչուհի Քրիստինե Բաղդասարյանի բնակության վայրը, որը ժամանակին եղել է մանկապարտեզի շենք կամ գրադարան։

Այս հարցով Irakanum.am–ին  են դիմել Ախուրյանի որոշ բնակիչներ։

Բանն այն է, որ Քրիստինե Բաղդասարյանի ամուսինը՝ Արտյոմ Ավետիսյանը, եկար տարիներ պաշտոն զբաղեցնելով Շիրակի մարզի դատախազությունում, լինելով նաև Ախուրյանի դատախազ՝ օգտագործել է իր պաշտոնը ու համայնքից ձեռք է բերել հասարակական նշանակության կառույցը ու դարձրել բնակելի տուն։

 Ի դեպ, մեզ բողոք ներկայացնողները խնդրում են նաև ուշադրություն դարձնել այն հարցին, որ Արտյոմ Ավետիսյանը, Շիրակի մարզի դատախազությունից հեռանալով ու Շիրակի մարզի դատարանում աշխատանքի տեղավորվելով՝ անմիջապես դատախազ է դարձրել իր կնոջը, նրան աշխատանքի է տեղավորել Շիրակի մարզի դատախազությունում։

Մեզ ահազանգողների ներկայացմամբ՝ աա ակնհայտ շահերի բախում է՝ ամուսինը դատավոր, կինը՝ դատախազ, որին աչք են փակել ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ամուսինը՝ Արտյոմ Ավետիսյանը, մի պահ աշխատել է նաև Շիրակի մարզի մասնագիտացված մինչդատական վարույթի երաշխիքների ապահովման դատարանի դատավոր, որը լուծարել են, այժմ այս նույն անձը, ըստ հավաստի տեղեկությունների, նորից հավակնում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր նշանակվելու։

Մեր խմբագրություն դիմած անձինք նշում էին նաև, որ Ախուրյանի նորանշանակ համայնքապետ Զավեն Մանուկյանի հայրը՝ Աշոտ Մանուկյանը, որը երկար տարիներ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է եղել, Արտյոմ Ավետիսյանի քավորն է։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառանալուց ամիջապես հետո, երբ նա Գյումրի էր այցելել փողոցաշինական աշխատանքներին ծանոթանալու ու վերահսկելու, Գյումրու երկաթգծի կայարանում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկին էր մոտեցել Ախուրյանի տարեց մի բնակիչ՝ թվարկելով Արտյոմ Ավետիսյանի ձեռք բերած գույքը ու պահանջելով զբաղվել նրանով։

Irakanum.am–ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գլխավոր դատախազությունից։ Կառույցից հայտնեցին, թե հիշյալ գույքը ոչ թե դատախազինն է, այլ՝ մայրիկինը։ «Գույքը, որի մասին բարձրաձայնում եք, Շիրակի մարզի դատախազության դատախազի ամուսնու մայրիկին, ով հանդիսացել է Ախուրյանի շրջանի սպառողական ընկերության (Շրջկոոպի) երկարամյա աշխատող, կազմհրահանգիչ, տրամադրվել է 1994 թվականին՝ իր ուժերով վերականգնելու և որպես բնակարան օգտագործելու նպատակով։ Մասնավորապես՝ «1994 թվականի սեպտեմբերի 22-ին Շրջկոոպի փայատերերի լիազորների ժողովի որոշման 1-ին կետով՝ տրվել է համաձայնություն սահմանված կարգով գնահատելուց հետո օտարելու շրջկոոպի վթարային, դուրս գրված, ինչպես նաև տևական ժամանակ չօգտագործվող գույքը՝ համաձայն Հայկոոպի վարչության որոշման»,– մեզ հետ զրույցում ասաց Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ գործող դատախազի ամուսինը 1994 թվականին եղել է ուսանող, հետևապես պնդումը, թե գործող դատախազի ամուսինը, իր պաշտոնն օգտագործելով է ձեռք բերել գույքը, իրականությանը չի համապատասխանում:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր