ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Երևանը սահմանամերձ գյուղերի հարցով Բաքվի հետ փոխզիջման չգնա, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել:
«Ինչի հասցրին գործը Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանում գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտամետների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: