ԱՄՆ-ը չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Ռուսաստանում նախագահական ընտրությունները ոչ ազատ, ոչ արդար չի համարում․
«Նա կմնա Ռուսաստանի նախագահ: Կարծում եմ` կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորական զանգեր չեն լինի»,-ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանում կայացած ընտրությունների մասին գնահատականների հետ։