00:00:00

8-ամյա Էդուարդը սահմանել է ռեկորդ՝ աշխարհի գրեթե բոլոր դրոշները նշելով 2 րոպե 16 վայրկյանում

15:26, 18 մարտ 2024 Հասարակություն

8-ամյա Էդուարդ Մակարյանը սահմանել է ռեկորդ՝ աշխարհի գրեթե բոլոր դրոշները նշելով 2 րոպե 16 վայրկյանում, ինչը գրանցվել է Հայաստանի ռեկորդների գրքում՝ «Դյուցազնագրքում»: Նշենք, որ համաձայն «Դյուցազնագրքում» տեղ գտած տեղեկատվության, հայ իրականության մեջ դեռ ոչ մեկի չի հաջողվել նման արագությամբ նշել աշխարհի երկրների դրոշները:

 Պատանի Էդուարդի մոտ դրոշների նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվել է դեռ անցյալ տարվանից: Բացի այդ, մեծ արագությամբ կարողանում է գլոբուսի վրա ցույց տալ նաև պետությունների գտնվելու վայրերը, սակայն դեռ չի շտապում այն գրանցել ռեկորդների գրքում, հավատացած է՝ կարող է ավելի արագ անել:

 Էդուարդը սովորում է թիվ 104 հիմնական դպրոցում՝ երրորդ դասարանում: Զուգահեռ՝ հաճախում է նաև Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց (սաքսոֆոնի և վոկալի բաժիններ, առաջին դասարան), ինչպես նաև Շոտոկան կարատեի ֆեդերացիայի «Champions» ակումբ: Ի դեպ, ընդհամենը մեկ տարվա մարզումների արդյունքում հասցրել է նաև դառնալ «Champions» ակումբի 5-րդ բաց առաջնության հաղթող (8-9 տարեկանների շրջանում):

Ավելի վաղ տարիքում հաճախել է նաև Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի դպրոց՝ մարմնամարզության:

 Այս պահին ուսումնասիրում է պետությունների, հայ թագավորական տոհմերի դրոշների էվոլուցիան, պետությունների ստեղծման պատմությունները, սահմանների փոփոխությունները: Բայց ամեն ինչից վեր սիրում է իր հայրենիքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր