00:00:00

Ալեն Սիմոնյանը մի փոքր տխրել էր, որ չդարձավ քաղաքապետ. երևի թե, ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր. Հայկ Մարության

10:27, 17 մարտ 2024 Բլոգ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է, որ ժամանակին Ալեն Սիմոնյանը ցանկանում էր դառնալ Երևանի քաղաքապետ ու իրենց հարաբերությունները լարվել են, երբ ինքը դարձավ քաղաքապետ:

«Դա գաղտնիք չէ, Ալենն, այո, ուզում էր ու այդ մասին բոլորը գիտեին: Կուսակցության ներսում էլ կար քննարկում, որ պետք է Ալենը լինի»,- «ԼուրջCast»-ի եթերում ասել է Մարությանը:

Նա նշել է, թե ինքն ու իր թիմն են առաջարկել, որ թույլ տան ինքը դառնա Երևանի քաղաքապետ, առաջարկ են արել ու մեծ դժվարությամբ է առաջարկն անցել ՔՊ-ում:

«Ես կարծում եմ, որ վերը նշված անձը մի փոքր տխրել էր այդ առիթով, բայց ես մտածում եմ, որ դա, երևի թե, ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»,- նշել է Հայկ Մարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր