00:00:00

Դանակահարություն Երեւանում. հարվածներ է հասցրել ողնաշարի գոտկային հատվածին ու կրծքավանդակին

21:27, 03 մարտ 2018 Իրավական

Մարտի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի գոտկային հատվածի, կրծքավանդակի կողային մակերեսի կտրած-ծակած վերքեր» և «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Անդրանիկ Գ.-ն վնասվածքները ստացել է Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 29/12 հասցեում գտնվող տեխսպասարկման կետի հետնամասի զրուցարանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրանիկ Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել 1993 թ. ծնված Համբարձում Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 2-ին, ժամը 21.45-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացտրություն: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր