Մարտի 5-7 Բեռլինում Հայաստանը մասնակցում է «ITB Berlin 2024» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ոլորտի 10 կազմակերպությունների հետ միասին ներկայացրել է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուր պրոդուկտներին, այդ թվում` հայկական մշակույթին և համեղ քաղցրավենիքին, որոնք ներկայացված էին տաղավարում:
Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի պաշտոնական տաղավար է այցելել Բեռլինում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
Զբոսամրջության Կոմիտեն մասնակից երկրների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային հայտնի ընկերությունների հետ,ինչպիսիք են՝ BBC Global news, Expedia, Lonely Planet, Euro News, քննարկել է համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: