«Ռոսսելխոզնադզոր»-ը լաբորատոր մոնիտորինգի ընթացքում խախտումներ է հայտնաբերել Հայաստանից կարմիր ձկնկիթի մատակարարման հարցում։
Ինչպես հաղորդում է interfax.ru-ն, հայկական «Մաքս Ֆիշ» ընկերության կարմիր ձկնկիթի մեջ աղիքային ցուպիկի բակտերիաներ են հայտնաբերվել։ Այդ կապակցությամբ որոշվել է ժամանակավոր սահմանափակումներ մտցնել այս ձեռնարկությունից ձկնկիթի մատակարարման համար։