ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
«Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ»,-գրել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։