00:00:00

Փաշինյանը պետբյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ․ «Հրապարակ»

09:21, 01 մարտ 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ կառավարությունն ամռան ամիսներին պատրաստվում է անցկացնել «Քայլ դեպի տուն» խորագրով ծրագիր, որի շրջանակներում մոտ 400 սփյուռքահայ պատանիներ պիտի այցելեն Հայաստան։ Այդ նպատակի համար պետբյուջեից ավելի քան 100 մլն դրամ գումար է հատկացվել։

Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի մերձեցումը սփյուռքի հետ այդքանով չի սահմանափակվում, աշնանն էլ՝ սեպտեմբերի 22-ից, պատրաստվում են իրականացնել «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակներում 22-35 տարեկան սփյուռքահայ 30 երիտասարդ պետք է այցելեն Հայաստան։ Թե ինչ թեմաներով են վերապատրաստելու, դեռեւս չեն հստակեցրել, բայց որոշել են պետբյուջեից 24 մլն դրամ հատկացնել։

 

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր