00:00:00

Հայտնի է Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը

21:32, 28 փետրվար 2024 Աշխարհ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

«Նախարարներն իրենց տեսակետները կփոխանակեն ներուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ, կվերլուծեն մարտական գործողությունների ​​գոտում ընթացիկ իրավիճակը և կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները, որը հնարավոր է բացառապես Ռուսաստանի շահերն ու մտահոգությունները Կիևի կողմից հաշվի առնելու պայմաններում»,- ասվում է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին Լավրովի առաջիկա մասնակցության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Նշվում է, որ ռուսական կողմը նկատում է թուրք գործընկերների ձգտումը համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր