ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբ չի հայտնաբերվել։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում են ՆԳՆ-ից։
Ինքնաշեն պայթուցիկ սարքի նմանվող առարկա հայտնաբերվել է նույն թաղամասում՝ մեկ այլ տան տարածքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավոր Մելքոնյանը մեկնաբանել էր իր տան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը՝ նշելով, թե իր տան մոտ չի եղել, այլ՝ հարևանի բակում: