00:00:00

Ամեն ինչ ջարդվեց Փաշինյանի վրա. նրա մեղքը քիչ է. Լուկաշենկոն՝ Արցախյան հակшմարտության մասին

09:51, 26 փետրվար 2024 Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը, ցավոք, պատերազմի միջոցով, սակայն ի վերջո եկան խնդրի «ճիշտ լուծմանը». Հայաստանը «օկուպացրել էր հինգ-վեց ադրբեջանական շրջան». այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն:

 

Նախագահը հիշեցրել է, որ ժամանակին ինքն իր կամքից անկախ միջնորդի դեր է կատարել Բաքվի և Երևանի միջև՝ փորձելով խաղաղ ճանապարհով լուծել տարածքային վեճը։

«Ես ակամա միջնորդ էի. Բաքվից գնում էի Երևան և ազդանշանները փոխանցում, ընդհուպ մինչև միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Ադրբեջանը հարուստ երկիր է, շատ առաջարկներ կային այդ հարցը բարեկամական ճանապարհով լուծելու համար»:

 

Խոսելով ներկա իրավիճակից և Փաշինյանի մեղավորությունից Լուկաշենկոն նշել է․

 

«Այնուհանդերձ, նախորդ տարիներին Հայաստանի ղեկավարությունը չէր համաձայնում խաղաղ կարգավորմանը, և խնդրահարույց հարցերը կուտակվում էին։ Այդ ամենը կուտակվեց և ջարդվեց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի, նրա կառավարության վրա։ Ընդհանրապես, նա քիչ մեղք ունի կատարվածի համար։ Բայց այս խնդիրը պետք է լուծվեր»,- ասել է Լուկաշենկոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր