Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
«Այս գրեթե 5 ամիսն ամենահանդարտ շրջանն էր Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին։ Եթե նայենք այս ժամանակահատվածին, կտեսնենք, որ որոշ շրջանակներ մտահոգված են եղել այս հարցով և ամեն ինչ անում են իրավիճակը փոխելու և լարվածություն ստեղծելու համար», - ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին Բայրամովն ասել է լրագրողների հետ զրույցում։
Բայրամովը քննադատել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունը՝ նշելով, որ առաքելության գործողությունները սահմանին, արևմտյան տարբեր դիվանագետների այցը սահման, լարվածության բացակայության պայմաններում նպաստել են հարցը օրակարգում պահելուն և այն որպես լարվածություն ներկայացնելուն։ «Դրա օրինակն այս առաքելության վերահսկողական գոտուց ադրբեջանական սահմանի խախտումն էր, այնուհետ, առանց պատճառի, դիպուկահարի կրակոցից մեր զինծառայողի վիրավորումը», - հավելել է Բայրամովը։