00:00:00

Բացարձակ հանգիստ ենք արձագանքում, ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին

16:33, 25 փետրվար 2024 Արտաքին քաղաքականություն

Բելառուսը բացարձակ հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։ Այս մասին ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
 
«Մենք դրան միանգամայն հանգիստ ենք արձագանքում, եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է պետության ղեկավարը։
 
Միևնույն ժամանակ, այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել, պարզաբանել է Բելառուսի ղեկավարը։
 
Ալեքսանդր Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել և կտրուկ շարժումներ չանել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր