00:00:00

Թուրքիայի դպրոցներին սկանդալային հրահանգ է ուղարկվել

16:00, 25 փետրվար 2024 Աշխարհ

Թուրքիայի մեջլիս հարցադրում է ներկայացվել երկրի բոլոր դպրոցներին ուղարկված ուսումնական նոր ձեռնարկի հետ կապված, որում նշվում է, որ դպրոցներում արգելվում է նշել կամ տոնել քրիստոնեական տոները։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի մեջլիսի քրդական DEM կուսակցության պատգամավոր Ջորջ Ասլանը այս սկանդալային հրահանգի հետ կապված Թուրքիայի մեջլիսում գրավոր հարցադրում է ուղղել Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինին։

Հարցադրման մեջ հիշատակվել է, որ Թուրքիայում ապրում են տարբեր ազգությունների և կրոնների ներկայացուցիչներ, ովքեր նշում են Սուրբ Ծնունդը և Հարության տոնը։

Հարցադրման մեջ նաև պատասխան է պահանջվում, թե արդյոք ազգային փոքրամասնություններին պատկանող մասնավոր դպրոցներին վերաբերվո՞ւմ է այդ հրահանգը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր