Եմենի հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիան կիրակի հայտարարել է, որ հութիների ռազմածովային ուժերն Ադենի ծոցում մի քանի հականավային հրթիռներով հարվածել են ամերիկյան նավթային TORM THOR նավին, հայտնում է Al Mayadeen-ը։
Հեռուստաուղերձում Սարիան նշել է, որ հութիները նաև մի քանի անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան մի քանի ռազմանավերի։
Նա հավելել է, որ այդ գործողություններն իրականացվում են ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի և ի պատասխան Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիայի։
Սարիան հայտարարել է, որ հութիների ռազմական գործողությունները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայում պատերազմը չի ավարտվել և չի վերացվել Գազայի հատվածի շրջափակումը։