Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի նվազել։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-26-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Փետրվարի 25-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն, գիշերը` 1-3 աստիճան ցուրտ։ Կեսօրից հետո հնարավոր է թույլ անձրև։