00:00:00

ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է ավելի քան 130 միլիարդ եվրո․ Շառլ Միշել

22:42, 24 փետրվար 2024 Հասարակություն

Եվրամիությունը 2022 թվականի փետրվարի 24-ից ավելի քան 130 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային։ Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ 

Ավելի վաղ Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսեյ Սոբոլևը հայտնել էր, որ Կիևը նախատեսում է 2024 թվականին ստանալ 18 միլիարդ եվրո, որը 50 միլիարդ եվրո արժողությամբ նոր քառամյա ծրագրի մի մաս է։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ԵՄ 27 երկրների ղեկավարները որոշում են ընդունել համայնքի բյուջեից 4 տարվա ընթացքում Ուկրաինային ֆինանսական աջակցության համար հատկացնել 50 մլրդ եվրո: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր