Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ այն մեր կողմից մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփվում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում ՀԱՊԿ հարցերը մշտապես գտնվում են տեսադաշտում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը։
Դիվանագետի խոսքով, բելառուսական կողմը ապագայում ակնկալում է կառուցողական համագործակցություն Երևանի հետ ընթացիկ հարցերի ողջ շրջանակում։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, մենք այդ կապակցությամբ պաշտոնական ծանուցումներ չենք ստացել»,- նշել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակը։