«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի,-ասել է Նիլոլ Փաշինյանը:
Այս պահին լարված իրավիճակ է Գյումրիում, Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու հայտարարությունից հետո ոտքի են ելել Գյումրու «խոպանչիները»: Նրանք հավաքվել են Շիրակի մարզպետարանի դիմաց։
Քաղաքացիները պատրաստվում են փակել Գյումրի-Երևան ավտոճանապարհը և պահանջում են, որ ՊԵԿ-ից ներկայացուցիչ մոտենա:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով դժգոհություններին, որ կառավարությունը որոշել է հարկել «խոպանչիներին» հայտարարեց, որ 2018-ից մինչեւ այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել՝ միայն պետական ծրագրերով, և արտագնա աշխատանքի մեկնողներն այդ ճանապարհներով են օդանավակայան գնում, հետևաբար պետք է հարկ վճարեն: