Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքի բնակարաններից մեկում պայթյունն է տեղի ունեցել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Պարզվել է, որ քաղաքի շենքերից մեկի 10-րդ հարկում գտնվող երեք սենյականոց բնակարանի պատշգամբում կենցաղային գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որը հրդեհ չի առաջացրել։
Միջադեպի հետևանքով վիրավորվել է 1 մարդ։ Փաստով հետաքննություն է ընթանում։