00:00:00

Սրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը․ «Հրապարակ»

09:45, 22 փետրվար 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Խորհրդարանական իշխող ուժն այսօր փակ հանդիպումներ կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ: 2 նախագահների պաշտոնավարման ժամկետը լրացել է, Նիկոլ Փաշինյանը երկուսին էլ երկրորդ շանսն է տվել՝ առաջադրելով նույն պաշտոնում: Ընտրությունը կկատարվի խորհրդարանում՝ հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերին։

Պատգամավորները ֆորմալ հանդիպումներ կունենան թեկնածուների հետ, բայց նրանց ընտրությունը կարելի է կայացած համարել։ ՔՊ-ականները հիմա սրտատրոփ մի հանդիպման են սպասում` Փաշինյանի հետ փակ հանդիպմանը: Նա սովորաբար արտերկրյա այցերից հետո հանդիպում է թիմակիցների հետ, հուշում, թե ինչ կարծիքներ հայտնեն, ինչ բովանդակության հարցազրույցներ տան։ Խոսքը մյունխենյան եւ փարիզյան այցերի մասին է:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր