00:00:00

«Պաշտպանության ոլորտում Ֆրանսիայի հետ նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչն էական է տարածաշրջանում անվտանգություն ապահովելու համար»․ Փաշինյան

21:13, 21 փետրվար 2024 Արտաքին քաղաքականություն

Պաշտպանության ոլորտում մենք, ըստ էության, նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչը էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար, Փարիզում ընթացող  ասուլիսի ժամանակ դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝  ասաց  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև Ֆրանսիայի հետ Հայաստանի համագործակցությանն ուղղված՝  Ադրբեջանի քննադատություններին։ Կրկին ընդգծեց՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Հայտնի է, որ կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, և այս առումով

ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել, քանի որ մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն ու միայնումիայն ՀՀ լեգիտիմ, ինքնիշխան տարածքը պաշտպանելն է»,- ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր