00:00:00

70%-ը կողմ է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը․ Ուկրաինայում սոցհարցում է անցկացվել

18:50, 21 փետրվար 2024 Աշխարհ

Ուկրաինացիների ավելի քան 70%-ը կողմ է Ռուսաստանի հետ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանը, այդ մասին են վկայում Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։

«Ուկրաինացիները կողմ են  բանակցային պրոցեսին։ 2022 թվականին դրան կողմ է արտահայտվել հարցվածների 59%-ը, իսկ 2024 թվականի փետրվարին 72%-ը այն կարծիքն է հայտնել, որ  պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինան պետք է դիվանագիտական ​​ճանապարհ փնտրի»,- նշված է սոցիոլոգիայի ինստիտուտի կայքում, որտեղ հրապարակվել են հարցման արդյունքները։

Սոցհարցումն անցկացվել է 2024 թվականի փետրվարի 5-10-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր