00:00:00

Էժա՞ն գազ, թե՞ «ատկատ»․ ինչ է կատարվում «Տրանսգազից» սնվող գազալցակայաններում

11:13, 20 փետրվար 2024 Հասարակություն

Վերջին ամիսներին Irakanum.am–ը ահազանգեր է ստանում, որ գազ վաճառող ընկերություններից շատերը կանգնած են փակման եզրին: Պատճառ այն է, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ից սնվող գազի լիցքավորման կետերը գների աննախադեպ ցածր՝ ինքնարժեքից ցածր գին են սահմանել: Ինչու հանկարծ «Տրանսգազ»–ը որոշեց «լավություն» անել քաղաքացիներին և որտեղ է իրականում թաքնված «շան գլուխը»։

Մի քանի օրվա մեր ուսումնասիրությունները հետևյալ եզրահանգումն են արել։ Շուկայի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ օրինակ Շիրակի մարզի «Սեմյորչկա» գազի լիցքավորման կետը, որը ըստ տեղեկությունների պատկանում է Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի պետ Բաբկեն Կարախանյանին գազը է գնում «Տրանսգազ» ՍՊԸ-ից:

Պաշտոնյային պատկանող 2 գազի լցակայանները, որից մեկը բացվել է վերջերս գազը գնում է 111 դրամով և վաճառում 300 դրամով: Ամենացածր հաշվարկներով գազի ինքնարժեքը 257 դրամ է: Մասնավորապես՝ գազի մեկ կիլոգրամի արժեքը 157 դրամ է, հոսանքի մեկ կիլովատը՝ 21 դրամ, հարկը՝ 60 դրամ, աշխատավարձ՝ 16 դրամ, այլ ծախսեր 3։ Պարզ մաթեմատիկական հաշվարկով ստացվում է գազի  ընդհանուր ինքնարժեքը 257 դրամ է կազմում: Եթե հաշվենք, որ 257 դրամն էլ զեղչվում է 20 տոկոսով, այսինքն գազը վաճառվում է  220 դրամով նշանակում է Բաբկեն Կարախանյանին պատկանող գազի լիցքավորման կետը գազ է վաճառում ինքնարժեքից էլ 60 տոկոսով էժան: Ակնհայտ է, որ Կարախանյանը քաղաքացիներին ինքնարժեքից ցածր գնով գազ չէր վաճառի, էլ չենք խոսում այն մասին, որ վնասով կաշխատեր։

Նույն իրավիճակն էր նաև Արագածոտնի  մարզի  Աշտարակ քաղաքում գործող այս գազալցակայանում։ Վերջինս ևս գազ ստանում է «Տրանսգազ» ՍՊԸ–ից և գործում էր գրեթե նույն մեխանիզմը։  Ավելին ներկայում գազի լիացքավորան կետում գազը վաճառում են 20 տոկոս զեղչով:

Նույն իրավիճակն է  նաև բոլոր այն գազալցակայաններում, որոնք գազը ստանում են «Տրանսգազից»։ Մասնավորապես Արարատի մարզում, Գեղարքունիքի և հանրապետության այլ շրջաններում։

Ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Ակնհայտ է, որ էժան գազի «հետևում» իրականում «ատկատ» է գործում, հարկային պարտավորությունների ոչ պատշաճ կատարումից, մինչև շատ գազ վաճառել, բայց քիչ թիվ ներկայացնել։ Irakanum.am–ը գրավոր հարցում է ուղարկել ինչպես «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, այնպես էլ՝ Պետական եկամուտների կոմիտե։ Պատասխանները ստանալուն պես կներկայացնենք դրանք։ Հրավիրում ենք նաև Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ուշադրությունը,  իսկ մինչ այդ արձանագրենք, որ «ձրի» պանիրը լինում է միայն թակարդում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր